Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերկելն սպառնացել է Պուտինին հակառուսական դաշինքի ստեղծմամբ

10:50, ուրբաթ, 29 մայիսի, 2015 թ.
Մերկելն սպառնացել է Պուտինին հակառուսական դաշինքի ստեղծմամբ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 10-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սպառնացել է հակառուսական դաշինքի ստեղծմամբ: Այդ մասին հաղորդում է «Ապոստրոֆ»-ը՝ հենվելով դիվանագիտական իր աղբյուրների վրա: Աղբյուրի փոխանցմամբ՝ ուկրաինական հակամարտության կարգավորման գործը ԱՄՆ-ը հանձնարարել է Գերմանիային, բայց Մերկելը չի կարողացել անհրաժեշտ արդյունքի հասնել: Այդ իսկ պատճառով Վաշինգթոնը վերջնագիր է ներկայացրել Բեռլինին. Մոսկվայի հանդեպ կիրառվող քայլերը պետք է սաստկացվեն, եթե իրավիճակը հիմնովին չփոխվի:

Աղբյուրը հաղորդում է նաև, որ գտնվելով Մոսկվայում ՝ Մերկելը Պուտինին կոչ է արել կյանքի կոչել Մինսկի համաձայնագրով ամրագրված պահանջները ու սպառնացել է ի դեմս Եվրոպայի ու ԱՄՆ-ի՝ հզոր հակառուսական դաշինքի ստեղծմամբ: Նա նաև նշել է, որ կոշտ պատիժներից կարելի է խուսափել, եթե Ռուսաստանն Ուկրաինային վերադարձնի Դոնեցկն ու Լուգանսկը:

8300 | 4
Facebook