Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սամվել Ալեքսանյանը խոչընդոտում է ռուսական էժան ալյուրի ներմուծմանը Հայաստան. «Ժամանակ»

10:03, ուրբաթ, 29 մայիսի, 2015 թ.
Սամվել Ալեքսանյանը խոչընդոտում է ռուսական էժան ալյուրի ներմուծմանը Հայաստան. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի ԵՏՄ-ին ադամակցելուց հետո որոշ տնտեսվարողներ սկսեցին Հայաստան ռուսական արտադրության ալյուր ներկրել: Ալյուրի ներկրումը հնարավոր դարձավ ոչ միայն այն պատճառով, որ ԵՏՄ անդամակցությունից հետո վերացավ մաքսատուրք վճարելու անհրաժեշտությունը, այլ նաև ռուսական ռուբլու կուրսի անկման արդյունքում: Ռուսական ալյուրի ներկրման արդյունքում էականորեն նվազեց Հայաստանում վաճառվող ալյուրի գինը:
     15 տարի է, ինչ Հայաստանում ալյուրի գինը թելադրում է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՓԲԸ-ի Բաղրամյանի ալրաղաց գործարանը: Տարեսկզբին այս գործարանը 50-կիլոգրամանոց մեկ պարկ ալյուրը վաճառում էր 29, 2 դոլարով, իսկ Ռուսաստանից ալյուրի ներկրումից հետո Ալեքսանյանը առաջին անգամ մրցակցության արդյունքում ստիպված էր ալյուրի գինը աստիճանաբար իջեցնել մինչև 22 դոլար:
     Սակայն Սամվել Ալեքսանյանը գտել է Ռուսաստանից Հայաստան ալյուրի ներկրումները արգելելու և իր ապրանքը մենաշնորհային գնով վաճառելու հնարավորությունը: Այն անհատները կամ ընկերությունները, որոնք մի քանի անգամ Ռուսաստանից ալյուր են ներմուծել Հայաստան, հայտ հայտնվել են ստուգող կազմակերպությունների տեսադաշտում:
     «Ընդամենը երկու բեռնատար ալյուր եմ ներկրել Հայաստան, ու դրանից հետո Հայաստանում որքան ստուգող կազմակերպություն գիտեք՝ հետաքրքրվել է ինձանով՝ սկսած հարկայինից, վերջացրած սննդի անվտանգության տեսչությունով, սանէպիդկայանով: Կազմակերպություններ կան, որոնց անուններն առաջին անգամ եմ լսում, եկել են, թղթաբանությունը ստուգել, ալյուրից փորձանմուշներ վերցրել: Եթե մի պարկի մեջ հազար դրամ եկամուտ պետք է ունենայի, այնքան են զզվեցրել, որ որոշել եմ ո՛չ ալյուր բերել, ոչ էլ անցավ գլուխս ցավի տակ դնել»,- մեզ ասաց այլուրի ներկրում իրականացրած անհատ ձեռներեցներից մեկը:
     Նա վստահ է, որ այդ կազմակերպություններն ուղղորդվում են Ալեքսանյանի կողմի»,- գրում է թերթը։
     Մանրամասները` թերթի համարում:

5180 | 2
Facebook