Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում սաստիկ տապի պատճառով փողոցներում հալվում է ասֆալտը, իսկ զոհերի թիվը գերազանցել է 1400-ը

18:33, հինգշաբթի, 28 մայիսի, 2015 թ.
Հնդկաստանում սաստիկ տապի պատճառով փողոցներում հալվում է ասֆալտը, իսկ զոհերի թիվը գերազանցել է 1400-ը

Հնդկաստանում և հատկապես դրա մայրաքաղաք Դելիում սաստիկ տապն անոմալ դրություն է ստեղծել: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, 45 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանը գերզանցած Հնդկաստանի քաղաքներում փողոցների ասֆալտը պարզապես հալվում է՝ խոչընդոտելով թե՛ մարդկանց, և թե՛ հասարակական տրանսպորտի աշխատանքը: Իրավիճակն այնքան ծայրահեղ է դարձել, որ Դելիում տապի դեմ պայքարելու նպատակով հնդկական ընկերություններից մեկը նույնիսկ սկսել է փողոցներում ժողովրդի համար սառցե մեծ խորանարդիկներ վաճառել:

Տապի պատճառով մահացած մարդկանց թիվն այդ երկրում արդեն գերազանցել է 1400-ը:

10434 | 0
Facebook