Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարադոնան՝ ՖԻՖԱ-ի ձերբակալությունների մասին

20:03, հինգշաբթի, 28 մայիսի, 2015 թ.
Մարադոնան՝ ՖԻՖԱ-ի ձերբակալությունների մասին
     Արգենտինայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան պատմել է, որ «հաճույք է ստացել» ՖԻՖԱ-ի պաշտոնյաների ձերբակալմանը հետևելու ընթացքում։
«Նրանք ինձ խելագար էին անվանում, սակայն, եկել է իրականության պահը, և ես շատ գոհ եմ։ Նրանք ատում են ֆուտբոլը և թափանցիկությունը։ Հերիք է ստել ժողովրդին՝ Բլատերին վերընտրելու համար։ Հիմա կտեսնենք՝ արդյոք Բլատերը կվերընտրվի այս ամենից հետո։ Ամերիկացիները հիանալի գործեցին, և հիմա մարդիկ պետք է բացատրեն, թե ինչ էր կատարվում։ Իսկ ստացված գումարը պետք է օգտագործվի Աֆրիկայի երեխաների համար մարզումային ճամբարի ստեղծման համար։ Ինչ վերաբերում է Պլատինիին, նշեմ, որ նա ֆրանսիացի է, այդ պատճառով, եթե քամին փչում է ձախից, նա գնում է ձախ, եթե քամին ուղիղ է փչում, նա ուղիղ է գնում»,- ասել է Մարադոնան։
Նշենք, որ արգենտինացի լեգենդը բազմիցս է քննադատել Բլատերին և ՖԻՖԱ-ի գործունեությունը։
7593 | 0
Facebook