Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը՝ ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալի մասին

16:33, հինգշաբթի, 28 մայիսի, 2015 թ.
Պուտինը՝ ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալի մասին
     Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալի մասին։ Նախագահը նշել է, որ ձերբակալությունները տարօրինակ են։ Դրանք իրականացվել են Ամերիկայի կողմից, ինչը ԱՄՆ-ի կողմից իր արդարադատությունն այլ երկրներում տարածելու փորձ է։
«Կարելի է ենթադրել, որ պաշտոնյաներից ոմանք ինչ-որ բան խախտել են, սակայն ԱՄՆ-ն դրա հետ ոչ մի կապ չունի, քանզի ձերբակալվածները ԱՄՆ-ի քաղաքացիներ չեն։ Եթե ինչ-որ իրադարձություն տեղի է ունեցել, ապա այն տեղի չի ունեցել ԱՄՆ-ի տարածքում»,- նշել է Պուտինը։
ՌԴ նախագահն ավելացրել է, որ ձերբակալությունները Բլատերի՝ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրվել թույլ չտալու փորձ է։ Դա, Պուտինի խոսքով, միջազգային կազմակերպությունների գործունեության սկզբունքի կոպտագույն խախտում է։
5759 | 1
Facebook