Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպես են ժամանակի ընթացքում փոխվել հայտնի ապրանքանիշերի անուններն ու տարբերանշանները

16:03, հինգշաբթի, 28 մայիսի, 2015 թ.
Ինչպես են ժամանակի ընթացքում փոխվել հայտնի ապրանքանիշերի անուններն ու տարբերանշանները

Հայտնի ապրանքանիշերի անուններն ու տարբերանշանները միշտ չէ, որ այնպիսին են եղել, ինչպիսին որ մեզ ծանոթ են մեր օրերում: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, որոշ ապրանքանիշերի անուններ այնքան են փոխվել ժամանակի ընթացքում, որ դրանց այժմյան անուններն ընդհանրապես կարծես կապված չեն անցյալի անվանումների հետ:

Օրինակ՝ առցանց մանրածախ առքուվաճառքով զբաղվող ամերիկյան «Best Buy» ընկերության անվանումը և հետևաբար` տարբերանշանը, ոչ վաղ անցյալում միանգամայն տարբեր են եղել: 1966թ. ապրանքանիշը կրում էր «Sound of Music» անվանումը: Մի քանի տարի անց ընկերությունում տեղի ունեցած պատահարից հետո ընկերությունը վնասված տեխնիկայի համար «Տորնադո վաճառք» կազմակերպեց՝ այն ավանելով լավագույն գնում: Դրանից հետո ապրանքանիշը վերանվանվել է «Best Buy», որը անգլերենից թարգմանաբար հենց այդ էլ նշանակում է՝ «լավագույն գնում»:

«Google» ընկերությունը, որին պատկանում է աշխարհում առաջին խոշորագույն որոնման համակարգը, 1986թ. հիմնադրվելու ժամանակ կրել է միանգամայն այլ և ոչ այդքան տպավորիչ հնչող անվանում՝ «BackRub», և երկու տարի անց միայն վերանվանվել է և դարձել «Google»:

Մի շարք ապրանքանիշեր փոխել են իրենց անվանումները՝ երկար բառերի շարքը փոխարինելով ավելի հակիրճ և գեղեցիկ անվամբ: «Computing Tabulating Recording Corporation»-ը տարիների ընթացքում փոխել է իր անվանումը և դարձել «IBM», իսկ «Jerry's Guide to the World Wide Web»-ը՝ դարձել «Yahoo»:

Թեյի, սուրճի վաճառքով զբաղվող «Il Giornale Coffee Company» նույնպես վերափոխվել է և դարձել բոլորին հայտնի «Starbucks»:

Անփոփոխ չի մնացել նաև «Apple Inc»-ի և «Pepsi-Cola»-ի տարբերանշանները, իսկ էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող հայնտի «Sony» ընկերության անվանումը ժամանակին եղել է «Tokyo Tsushin Kogyo», բջջային սարքերի կանադական արտադրող «BlackBerry»-ն էլ՝ «Research in Motion»:
8224 | 0
Facebook