Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Բնության օրենքներին հակառակ. գոմեշներից փրկվելու համար առյուծն ստիպված է եղել կատվի պես մագլցել ծառը

00:13, ուրբաթ, 29 մայիսի, 2015 թ.
Բնության օրենքներին հակառակ. գոմեշներից փրկվելու համար առյուծն ստիպված է եղել կատվի պես մագլցել ծառը

2 զբոսաշրջիկներն ու նրանց ուղեկցողը, հասնելով Մասաի-մարա արգելոց, կանգնեցրել են ավտոմեքենան ու հետևել հանգիստ արածող գոմեշներին: Նրանք պատկերացնել անգամ չէին կարող, որ շուտով զարգանալու է զարմանալի մի տեսարան, որտեղ ստորացվելու է կենդանիների արքան:

Առյուծը փորձել է որսալ նորածին հորթերից մեկին, սակայն նրան հսկող մեծերը հարձակվել են գիշատչի վրա: Վերջինն ստիպված է եղել հիշել, որ ինքը կատվազգի է և ամոթահար մագլցել է ծառը:

Լուսանկարների հեղինակները պատմել են, որ գոմեշները դրանով չեն բավարարվել, այլ սկսել են շրջանաձև պտտվել ծառի շուրջը: Այդ ընթացքում առյուծն սկսել է աստիճանաբար ներքև սողալ սեփական մարմնի ծանրությունից: Նրան մնացել է վերջին հուսահատ քայլն անել՝ ցատկել ծառից ու որքան հնարավոր է՝ արագ ճողոպրել մոտակա թփերի մեջ: Գոմեշները նրան երկար չեն հետապնդել ու շարունակել են արածել:

7861 | 2
Facebook