Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպես է 100 տարում փոխվել ֆիլիպինուհիների արտաքին տեսքը

21:03, հինգշաբթի, 28 մայիսի, 2015 թ.
Ինչպես է 100 տարում փոխվել ֆիլիպինուհիների արտաքին տեսքը

Մոլորակի վրա ապրող ամեն մի ազգ անցել է իր պատմության, ավանդույթների, գեղեցիկի ընկալման ուրույն ուղին: «Գեղեցկության 100 տարին» նախաձեռնությունն այս անգամ էլ անդրադարձել է Ֆիլիպինների կանանց գեղեցկության փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել վերջին 100 տարում: Հիշեցնենք, որ առավել վաղ անդրադարձ էր կատարվել իրանուհիների գեղեցկության չափանիշների փոփոխմանը:
     1910-ականներ

1910-ականներ
1910-ականներ

Ամերիկա-ֆիլիպինյան պատերազմից հետո Ֆիլիպինների բնիկ ժողովուրդներն անցել են ԱՄՆ-ի տիրապետության տակ, իսկ որոշ շրջաններում պարտիզանական պայքարը շարունակվել է մինչև 1913 թվականը: Ֆիլիպինյան կղզիների բնիկ կանանց մարմինները զարդարվել են դաջվածքներով, բացառվել է կոսմետիկան: Մազերը եղել են ուղիղ՝ դիմացի հատվածում բացվածքով, որը զարդարվել է ոսկրերից ու խեցիներից պատրաստված կապիչներով:

1920-ականներ

1920-ականներ
1920-ականներ

Ֆիլիպինցիներն ավելի ու ավելի են ամերիկանացվել, նրանց տնտեսությունն սկսել է աճել: Կանայք գտնվել են իսպանական և ամերիկյան միտումների ազդեցության տակ: Սկսել են հագնել բարդ ձևվածքով հագուստներ, մազերը ծածկել թաշկինակներով ու դիմահարդարվել: Արևայրուքով մաշկն ընդունվել է որպես առողջության չափանիշ:

1930-ականներ

1930-ականներ
1930-ականներ

Այս տարիներին կանայք ոգեշնչված են եղել ջազով և էկրանային դերասանուհիներով, քանի որ հենց այդ ժամանակ է տեղի ունեցել կինեմատոգրաֆիայի վերելքը:

Դիմահարդարումը դարձել է առավել դրամատիկ, ի հայտ են եկել փայլն ու գլամուրը:

1940-ականներ

1940-ականներ
1940-ականներ

Ճապոնիան շրջափակել է Ֆիլիպինները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչի արդյունքում կանայք ու տղամարդիկ միավորվել են Հուքբալախալաի շարքերում, որը պայքար է մղել ճապոնական բանակի դեմ: Այս բանակի կանայք առանձնացել են ալիքաձև վարսերով ու գոհարագույն շրթունքներով: Սակայն մեծամասամբ այս կանայք դիմահարդարման ժամանակ անգամ չեն ունեցել:

1950-ականներ

1950-ականներ
1950-ականներ

Պատերազմից հետո Ֆիլիպիններում սկսվել է կինոյի սեփական ոսկեդարը: Կանայք սկսել են ակտիվորեն օգվել երանգաքսուքներից՝ հարթ մաշկ ունենալու համար: Նրանց աչքերն ընգծված են եղել, շուրթերը՝ ծածկված վառ շրթներկով, այտերը՝ սնգույրով:

1960-ականներ

1960-ականներ
1960-ականներ

Ամերիկյան այլ զորքեր են մտել Ֆիլիպիններ, ու կանայք դարձյալ հայտնվել են մշակութային կուռքերի ազդեցության տակ: Նրանք փորձել են կրկնել իրենց քաղաքական գործիչ Իմելդի Մարկոսի սանրվածքը: Այդ ժամանակ նորաձև է եղել բաց մաշկը, որին հակադրվել են մուգ հոնքերը:

1970-ականներ

1970-ականներ
1970-ականներ

Կաշառակերությունը դարձել է ակնհայտ Մարկոսի ռեժիմի տարիներին, և շատերը լքել են երկիիրը: Կանայք սկսել են ոգեշնչվել ասիացի մոդել Կարիլագանի գեղեցկությամբ, բարձր սանրվածքներ են արել և կրել նախշուն հերակալներ: Մուգ ներկած ու տխուր տեսք ստացած աչքերը դարձել են գեղեցկության չափանիշ:

1980-ականներ

1980-ականներ
1980-ականներ

Մեծամասամբ Ամերիկայի մեղքով Ֆիլիպինների տնտեսությունն անկում է ապրել: Կանայք սկսել են օգտագործել վառ դիմահարդարում՝ կիրառելով մանուշակագույն ստվերաներկ և փայլուն վարդագույն շրթներկ: Նաև սկսել են մազափունջ կրել՝ դրանք համադրելով ուղիղ վարսերի հետ:

1990-ականներ

1990-ականներ
1990-ականներ

Շնորհիվ նոր լիդեր Կորասոն Ակինոյի՝ Ֆիլիպիններն սկսել է շարժվել հաջողակ ժողովրդավարության ուղղությամբ, սակայն տառապանքներն ու տնտեսական խնդիրները մնացել են: 90-ականների ամերիկյան նորաձևությունը ներթափանցել է ամենուր: Կանայք սկսել են անել զիգզագաձև հերաբացվածք ու կրել պլաստիկե զարդեր:

2000-ականներ

2000-ականներ
2000-ականներ

Բռնություններն ու ավերածությունները պատուհասել են Ֆիլիպինները նոր թափով, և քաղաքացիներն իրենց նվիրել են կինոյին ու հեռուստատեսությանը՝ դաժան իրականությունից փախչելու համար: Դա տեղի է ունեցել նաև կորեական մշակույթի ազդեցության պատճառով: Կանայք երկարացրել են մազերը և հավաքել մի կողքի վրա, մգացրել աչքերը և կրել թափանցիկ շրթներկ:

2010-ականներ

2010-ականներ
2010-ականներ

Այժմ Ֆիլիպիններում միջին դասը բռնել է մշակութային վերելքի ուղին, ամրապնդվում են ԱՄՆ-ի հետ կապերը: Կանայք ընդունել են ամերիկյան գեղեցկության չափանիշները՝ երկար ալիքաձև մազեր, բնական դիմահարդարում, առողջ, արևայրուք ընդունած մաշկ:

Ինչպես է 100 տարում փոխվել ֆիլիպինուհիների արտաքին տեսքը
6929 | 0
Facebook