Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայի սահմանին ռուսական ռազմատեխնիկան երեք անգամ ավելացել է. «Ռոյթերս»

12:37, հինգշաբթի, 28 մայիսի, 2015 թ.
Ուկրաինայի սահմանին ռուսական ռազմատեխնիկան երեք անգամ ավելացել է. «Ռոյթերս»

«Ռոյթերս» միջազգային գործակալությունն անդրադարձ է կատարել ռուս-ուկրաինական սահմանին տեղակայված ռուսական ռազմական տեխնիկային՝ նշելով, որ վերջին շրջանում դրա քանակը գնալով ավելանում է:

«Ռուսաստանն սկսել է Ուկրաինայի սահմանին գտնվող ռազմաբազայում զորք և ռազմատեխնիկա կուտակել՝ ներառյալ նաև հրթիռների արձակման շարժական կայաններ, տանկ և հրետանի: Միայն Կուզմինսկի հրաձգարանի մոտ, որը տեղակայված է Ուկրաինայի հետ սահմանից 50 կմ հեռավորության վրա, ռուսական ռազմատեխնիկայի թիվը երեք անգամ ավելի շատ է, քան ընդամեը երկու ամիս առաջ՝ մարտին:

Բոլոր տվյալների համաձայն՝ այս պահին Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ռուսական ռազմաբազաներում առկա են ռազմատեխնիկայի բոլոր այն տեսակները, որոնք Ռուսաստանն օգտագործել է Դոնբասում ռազմական միջամտության ժամանակ»,- նշում է գործակալությունը:

Աղբյուրի տվյալներով՝ իր թղթակիցներն ականատես են եղել, թե ինչպես վերջին 4 օրվա ընթացքում ռուս-ուկրաինական սահմանին է մոտեցել 4 բեռնատար գնացք, որոնց միջոցով ռուսական ռազմաբազաներ են հասցվել 26 տանկ և«Ուրագան» համազարկային կրակի համակարգեր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել էր, որ Ռուսաստանն օգտվում է ստեղծված համեմատաբար կայուն վիճակից և զինում է ուկրաինացի անջատականներին՝ նոր հարձակում սկելու նպատակով:
6993 | 0
Facebook