Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դարպասապահը մեկ տարով որակազրկվել է՝ մրցավարի վրա թքելու համար

18:03, հինգշաբթի, 28 մայիսի, 2015 թ.
Դարպասապահը մեկ տարով որակազրկվել է՝ մրցավարի վրա թքելու համար
     Նիգերիացի դարպասապահը որակազրկվել է 1 տարով՝ գլխավոր մրցավարի օգնականի վրա թքելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել Աֆրիկայի կոնֆեդերացիաների գավաթի հանդիպման ժամանակ։
28-ամյա Թեջիրի Ռիոգբերեն Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կողմից հեռացվել է 12 ամսով։ Կոնֆեդերացիան մտադիր է դիմել ՖԻՖԱ, որպեսզի Ռիոգբերեի որակազրկումը դառնա միջազգային։
Նշենք, որ սկանդալային միջադեպը տեղի է ունեցել մայիսի 1-ին՝ «Վարի Վուլվզ» - ՄԿ հանդիպման (1:0) ընթացքում։ Դարպասապահը իր արարքի համար կարմիր քարտի է արժանացել։
9451 | 0
Facebook