Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ մարզերը միացել էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարին

11:21, հինգշաբթի, 28 մայիսի, 2015 թ.
ՀՀ մարզերը միացել էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարին
     Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիային երեկ միացել էին նաև Սիսիանի, Գյումրու, Վանաձորի, Ապարանի, Ճամբարակի և այլ քաղաքների բնակիչները: Վերջինները սկզբում հանրահավաք, ապա երթ են իրականացրել իրենց քաղաքներում: Այնտեղ էին նաև «Ժառանգության», ՀԱԿ-ի, «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները: Բողոքի ակցիային զուգընթաց տեղի է ունեցել պահանջատիրական ստորագրահավաք: «Հուսով ենք` մեր ձայնը տեղ կհասնի, եթե չէ, ուրիշ դեպքեր կարող են լինել, որովհետև արտագաղթը շատացել է, ժողովուրդը չի կարողանում ապրել, իսկ սա բոլորի գրպանին է խփում»,- նշում էին վանաձորցիները:
Վանաձոր

     «Ձեռքներդ հեռու մեր գրպաներից», «Չենք վճարելու ուրիշի փոխարեն» այս պաստառերով Գյումրիում, Սիսիանում ևս էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երթի մասնակիցները մի քանի հարյուրի հասնող բնակիչների ստորագրությամբ նամակ են փոխանցել տեղական իշխանություններին:
Գյումրի
Սիսիան
Սիսիան
4249 | 0
Facebook