Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պորոշենկոյի ունեցվածքն իշխանության մեկ տարվա ընթացքում աճել է ավելի քան 7 անգամ

11:01, հինգշաբթի, 28 մայիսի, 2015 թ.
Պորոշենկոյի ունեցվածքն իշխանության մեկ տարվա ընթացքում աճել է ավելի քան 7 անգամ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի եկամուտը նախագահության մեկ տարվա ընթացքում աճել է մոտ 7 անգամ: Ինչպես հաղորդում է «ԲիԲիՍի»-ն, որքան էլ որ տարօրինակ է, սակայն այս ամենը տեղի է ունեցել Ուկրաինայի հակամարտության պատճառով տնտեսության անկման և այն լուրջ դժվարությունների ֆոնին, որոնց բախվել է Պորոշենկոյի բիզնեսը Ռուսաստանում և Ղրիմում:

2013թ. Պորոշենկոն հայտարարագրել է ավելի քան 51 միլիոն գրիվեն (ավելի քան 2 միլիոն դոլար) եկամուտ, որի հիմնական մասը գոյացել է արժեթղթերի ու կորպորատիվ իրավունքների վաճառքից։ Մեկ տարի անց՝ 2014թ., այդ ցուցանիշն արմատապես փոխվել է. 369 մլն գրիվեն (ավելի քան 17 մլն դոլար), որից միայն 11.2 միլիոնն է ստացվել արժեթղթերի ու կորպորատիվ իրավունքների վաճառքից, իսկ 90 տոկոսը կազմել են դիվիդենդներն ու ավանդների տոկոսադրույքները։ Աղբյուրը նշում է, որ սրա պատճառներից մեկը կարող է լինել այս տարվա ընթացքում Ուկրաինայի ազգային արժույթի՝ գրիվենի պարբերական անկումը: Սակայն նույնիսկ այդ գործոնը չի կարող հիմք հանդիսանալ եկամտի այդպիսի աննախադեպ աճի համար երկրի տնտեսության այդպիսի վատթար ժամանակահատվածում:

Բացի այդ, Պետրո Պորոշենկոյի նախագահական գրասենյակը հաղորդել էր, որ նախագահն իր ողջ աշխատավարձը փոխանցում է նվիրատվության: Այսինքն, այդ տարվա ընթացքում Պորոշենկոյի՝ նվիրատվությանը փոխանցած գումարը կազմել է 123 միլիոն գրիվեն:

«Այս ամենը շատ տարօրինակ է դարձնում Ուկրաինայի ղեկավարի եկամտի այդ աննախադեպ աճը և այն, որ նրան պատկանող հրուշակեղենի «Ռոշեն» ընկերությունը 2014թ. ընթացքում մոտ 20 մասնաճյուղ է բացել Ուկրաինայում, որից 14-ը՝ մայրաքաղաք Կիևում՝ այդպիսով մեծացնելով իր եկամուտը մոտ 9 անգամ»,- գրում է պարբերականը:
5475 | 2
Facebook