Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հասարակությունն ունակ է լցնելու քաղաքական վակուումը ու հայտնվելու թելադրողի դերում. «168 ժամ»

10:33, հինգշաբթի, 28 մայիսի, 2015 թ.
Հասարակությունն ունակ է լցնելու քաղաքական վակուումը ու հայտնվելու թելադրողի դերում. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքն ու դրան հաջորդած երթը կարելի է համարել Հայաստանում սկսվող կարևոր գործընթացի մեկնարկը: Բողոքի ակցիայի կազմակերպիչները քաղաքացիական նախաձեռնություններն էին, քաղաքական որոշ ուժեր ընդամենը միացել կամ աջակցում էին միջոցառմանը: Հայաստանում, որպես կանոն, եղել է հակառակը՝ քաղաքական ուժերն են եղել հիմնական գործընթացների գեներատորը, իսկ քաղաքացիական հասարակությունը ստիպված է եղել միանալ նրանց՝ ընդունելով հիմնականում թելադրվող խաղի կանոնները, կամ դուրս մղվել գործընթացներից: Լա՞վ է արդյոք, որ հիմա գլխավոր դերում քաղաքական ուժերի փոխարեն՝ հայտնվում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, թե՞ վատ, միանգամայն այլ հարց է:
     Պարզապես սա ցույց է տալիս, որ, երբ քաղաքական դաշտը հայտնվում է վակուումում, և, երբ քաղաքական ուժերը, ըստ էության, դադարում են սպասարկել հասարակության շահերը, հասարակությունն ունակ է լցնելու վակուումը ու հայտնվելու թելադրողի դերում»:
     Մանրամասները` թերթի համարում:

2797 | 2
Facebook