Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արմեն Երիցյանին ուզում եմ ասել՝ էդ կապիկությունը թողե՛ք հետո. Հակոբ Հակոբյան. «Ժամանակ»

10:03, հինգշաբթի, 28 մայիսի, 2015 թ.
Արմեն Երիցյանին ուզում եմ ասել՝ էդ կապիկությունը թողե՛ք հետո. Հակոբ Հակոբյան. «Ժամանակ»

«Որևէ փոփոխություն չկա: Վիճակը կայուն ծանր է: Բժիշկներն էլ ասում են, որ պետք է սպասել»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)՝ անդրադառնալով իրեն պատկանող գազալցակայանի պայթյունի արդյունքում տուժած որդու, եղբորորդու և գազալցակայանի աշխատակցի վիճակին:
     Ինչ վերաբերում է պատահարին, ապա Հակոբյանը չցանկացավ մանրամասներ ասել: «Հրմա ես ընդհանրապես չեմ ուզում խոսել դրանից: Դեպք է, եղել է: Թե ովքեր են մեղավոր, հիմա դա մեր խնդիրը չէ: Մեր խնդիրը տուժածների վիճակով զբաղվելն է»,- ասաց նա:
     Մեր դիտարկմանը, թե ԱԻՆ և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը հայտարարել էր, որ գազալցակայանում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, հայտնաբերվել էին թերություններ, որոնք չեն վերացվել, ինչի արդյունքում 6 ամիս առաջ տուգանվել էին 1 մլն դրամով, Հակոբյանը զայրացած պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել: Նախարարը շատ լավ կաներ, որ առաջինը հարցներ, թե ոնց են հիվանդները: Դա ավելի խելացի քայլ կլիներ, քան թե այդպիսի բաներ գլխից դուրս տար»:
     Հակոբյանն ասաց, որ իրենց ոչ ոք չի կարող տուգանել: «Սովորական, օրինական կալոնկա ա: Բայց թե ով ինչ կապիկություն ա ուզում անի, նրանց՝ էդ կապիկներին, միայն մի բան կարող եմ հաղորդել, որ ինչ ասելու են, սպասեն մինչև երեխեքի վիճակը կկայունանա: Էդ տարածքային կառավարման նախարարին ուզում եմ ասել՝ էդ կապիկությունը թողե՛ք հետո: Մեկ է՝ դուք ծնվել եք կապիկ լինելու համար»,- իր խոսքը եզրափակեց Հակոբյանը»:
     Մանրամասները` թերթի համարում:

4702 | 5
Facebook