Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՖԻՖԱ-ի պաշտոնյաներին 47 հոդվածով մեղադրանք է առաջադրվել. բոլորին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում

23:13, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
ՖԻՖԱ-ի պաշտոնյաներին 47 հոդվածով մեղադրանք է առաջադրվել. բոլորին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում
     Այսօր ՖԻՖԱ-ի՝ Ցյուրիխում ձերբակալված պաշտոնյաներին ընդհանուր առմամբ 47 հոդվածով մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին գրված է ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ։ Այսօր հայտնի է դարձել, որ ՖԻՖԱ-ի մի շարք պաշտոնյաներ ձերբակալվել են՝ կոռուպցիայի մեղադրանքով։
Փաստաթղթերում նշվում է, որ մեղադրվողներից 6-ը, այդ թվում՝ երկու իրավաբանական անձ, ավելի վաղ ընդունել են իրենց մեղքը։
Այսպիսով, ՖԻՖԱ-ի զարգացման բաժնի նախկին աշխատակից Դերիլ Ուորներին կրկնակի մեղադրանք է հարուցվել հաղորդակցության էլեկտրոնային միջոցներով իրականացված մեքենայությունների և ապօրինի գործարքների իրականացման համար:
Դերիան Ուորները մեղադրվում է 3 հոդվածով, մասնավորապես՝ մեքենայությունների նպատակով հանցավոր համաձայնության գալու, միջոցների լվացման, ֆինանսական ապօրինի գործարքներ անելու համար:
Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի, Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիայի՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի նախկին գլխավոր քարտուղար և ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի նախկին անդամ Չարլզ Բլեյզերը մեղադրվում է 10 հոդվածով՝ ներառյալ փոխհամաձայնեցում շորթման նպատակով, մեքենայություններ՝ էլեկտրոնային միջոցների կիրառմամբ, միջոցների լվացման, հարկերից խուսափելու, արտասահմանյան բանկային հաշվեհամար ունենալը գաղտնի պահելու և այլնի համար:
Բրազիլական «Traffic Group»-ի հիմնադիր և սեփականատեր Խոսե Խավիլյեին մեղադրանքներ են առաջադրվել 4 հոդվածներով, շորթում, մեքենայություններ, փողերի լվացում, արդարադատության իրականացման խոչընդոտում
«Traffic Sports USA Inc.» և «Traffic Sports International Inc.» ընկերություններին մեղադրանքներ են առաջադրվել մեքենայությունների իրականացման համար:
Նշվում է, որ բոլորին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վերջին 19 տարիների ընթացքում կաշառքի գումարը կազմել է ավելի քան 10 մլրդ դոլար։ Այս մասին հայտարարվել է մամուլի հատուկ ասուլիսի ընթացքում, որին մասնակցել են ՖԲՌ-ի տնօրեն Ջեյմս Քոմին և ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Լորետի Լինչը։ Ամերիկացի պաշտոնյաների կարծիքով՝ ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սխեմաներին կարելի է հետևել 1991 թվականից։
Լինչը ավելացրել է, որ ձերբակալվածները պատրաստ են վերադարձնել 150 մլն դոլարի չափով ապօրինի եկամուտը։
«Կասկածյալները համաձայնել են վերադարձնել 150 մլն դոլարի չափով ապօրինի եկամուտը, որը նրանք ստացել են խարդախության արդյունքում»,- ասել է Լինչը։
7397 | 0
Facebook