Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ակտիվիստ. «Եթե անցած տարի հոսանքի գնի նվազեցման խնդիր էինք դրել, հիմա ոչ թե պետք է թանկացնեն, այլ` պարտավո՛ր են նվազեցնել»

20:33, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
Ակտիվիստ. «Եթե անցած տարի հոսանքի գնի նվազեցման խնդիր էինք դրել, հիմա ոչ թե պետք է թանկացնեն, այլ` պարտավո՛ր են նվազեցնել»
     «Դեռ անցած տարի` հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիա սկսելով, սակագնի նվազեցման խնդիր դրեցինք: Եթե անցած տարի դրել էինք, էս դեպքում ոչ թե պետք է թանկացնեն, այլ` պարտավո՛ր են նվազեցնել»,- «Ոչ թալանին» երթի ժամանակ հայտարարեց նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը: «Եթե հոսանքի վերջին 15 տարիների սակագները նայեք, մինչև 2009-ը եղել է 25 դրամ, հետո` դարձել է 29, 32, 38 դրամ, հետո` 42, հիմա 58 են ուզում սարքեն, տենց լավ չի, միանգամից 100 սարքեք, պրծեք... Իշխանությունն արդեն սպառել է իրեն: Մեր պահանջն ուղղված է երկու անձնավորության` վարչապետ համարվող Աբրահամյանին ու նախագահի աթոռին նստած Սերժ Սարգսյանին»,- ասաց ակտիվիստը:
3895 | 1
Facebook