Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթուր Իսպիրյան. «Եթե քաղաքացին անտարբեր է լինում, սկսում են գրոհել»

19:43, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
Արթուր Իսպիրյան. «Եթե քաղաքացին անտարբեր է լինում, սկսում են գրոհել»
     «Բոլորս պետք է պատրաստ լինենք ակցիաների շարքի, բողոքի ցույցերի ու դա այնքան ժամանակ` մինչև հարցը չլուծվի հօգուտ ժողովրդի: Նույնիսկ չվճարել, եթե անջատեն էլեկտրաէներգիան: Մեր հաջորդ ակցիայի տեղն ու բնույթը կախված կլինի նրանից, թե իշխանությունը կկատարի ժողովրդի պահանջը, այն է` ոչ մի լումա ավելի, թե՞ ոչ»,- Ազատության հրապարակում ասաց նախաձեռնության անդամներից Լևոնը:
     «Մենք չենք ուզում, որ սակագինը թանկանա, մենք թույլ չենք տալու, որ սակագինը թանկանա ու չմոռանաք, որ մենք ենք ՀՀ յուրաքանչյուր սանտիմետրի տերը»,- շարունակեց Վանաձորից ժամանած Դավիթը:
     «Տեսնում են, որ եթե քաղաքացին անտարբեր է, սկսում են գրոհել»,- ասաց հանրահավաքին ներկա երգիչ Արթուր Իսպիրյանը:
     Հանրահավաքի ընթացքում կազմակերպիչները հայտնեցին, որ հաջորդ ցույցը կլինի հունիսի 19-ին:
3243 | 2
Facebook