Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմեն Երիցյան. «Գազալցակայանների վերահսկողությունն իրականացվելու է խստացված ռեժիմով»

16:43, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
Արմեն Երիցյան. «Գազալցակայանների վերահսկողությունն իրականացվելու է խստացված ռեժիմով»

Ինչպես արդեն հայտնել էինք, կառավարության այսօրվա նիստում վարչապետը հանձնարարել էր, հաշվի առնելով վերջին շաբաթների ընթացքում գազալցակայաններում տեղի ունեցած պայթյունի դեպքերը, խստացնել անվտանգության ռեժիմների վերահսկողությունը և մշտապես հետևել դրանց:
     ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից հայտնում են, որ ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
     Նախարար Արմեն Երիցյանը հանձնարարել է հատուկ աշխատանքային խումբ ստեղծել, որն առավել խստացված ռեժիմով իրականացնելու է հանրապետությունում գործող 456 շարժական և անշարժ ԱԳԼՃԿ-ների ստուգումներն ու վերահսկողությունը: «Գազալցակայանների վերահսկողությունն իրականացվելու է խստացված ռեժիմով»,- ասել է նա:

2916 | 1
Facebook