Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՖԻՖԱ-ի պաշտոնյաների ձերբակալման գործում ԱՄՆ-ը գործում է այնպես, ինչպես ահաբեկիչների պարագայում

17:03, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
ՖԻՖԱ-ի պաշտոնյաների ձերբակալման գործում ԱՄՆ-ը գործում է այնպես, ինչպես ահաբեկիչների պարագայում
     «New York Times» հեղինակավոր պարբերականը գրում է, որ ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը կարողացել է քննել այլ երկրների քաղաքացիներ հանդիսացող՝ ՖԻՖԱ-ի պաշտոնյաների դեմ գործը։
«Բանն այն է, որ ԱՄՆ-ը թույլ է տվել Արդարադատության նախարարությանը գործ բացել ՖԻՖԱ-ի պաշտոնյաների դեմ։ Իշխանությունը նույն կերպ է գործում, ինչպես միջազգային ահաբեկչությանը վերաբերող գործերի դեպքում։ ԱՄՆ-ի և Շվեյցարիայի պայմանագիրն այնպես է կազմված, որ իրավունք է տալիս Շվեյցարիայի իշխանությանը հրաժարվել արտահանձնել պաշտոնյաներին՝ հարկային հանցագործությունների համար։ Սակայն ընդհանուր քրեական իրավունքի շրջանակներում եվրոպացիները համաձայնել են արտահանձնել պաշտոնյաներին»,- գրում է պարբերականը։
Հիշեցնենք, որ այսօր Ցյուրիխում ՖԻՖԱ-ի մի շարք պաշտոնյաներ են ձերբակալվել։
7532 | 1
Facebook