Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երեխային շան վզակապով կապելու և շան կեր տալու պատճառով ֆիլիպինուհուն զրկել են մայրության իրավունքից

17:13, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
Երեխային շան վզակապով կապելու և շան կեր տալու պատճառով ֆիլիպինուհուն զրկել են մայրության իրավունքից

Ֆիլիպինցի կնոջ ձեռքից վերցրել են սեփական երեխային՝ «Ֆեյսբուք»-ի էջում տեղադրված լուսանկարի պատճառով:

Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, լուսանկարները, որոնք տեղադրել էր կինը սոցկայքի իր էջում, ցուցադրում էին իր երեխային չորեքթաթ՝ վզին շան վզակապ անցկացված, իսկ դիմացը՝ շան կեր:

Աղբյուրը նշոււմ է, որ լուսանկարներն այնքան մեծ իրարանցում և վրդովմունք էին առաջացրել օգատերերի շրջանում, որ այս խնդրի լուծման գորընթացում ներաքշվել են նաև հասարակական կազմակերպությունները: Այդ ամենը չի վրիպել նաև երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող Լարլին Հիլարդի աչիքց, ով դիմել է ոստիկանությանը և պահանջել զրկել կնոջը մայրական իրավունքներից:

Արդյունքում փոքրիկին վերցրել են ֆիլիպինուհու ձեռքից. հանրությունն այժմ պահանջում է քրեական գործ հարուցել կնոջ դեմ:
12676 | 3
Facebook