Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է դարձել «Պրոտոն M» հրթիռակրի կործանման պատճառը

15:56, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
Հայտնի է դարձել «Պրոտոն M» հրթիռակրի կործանման պատճառը

ՌԴ քննչական մարմիններն ավարտել են 2013թ. հուլիսին Բոյկոնուրից մեկնարկած «Պրոտոն M» հրթիռակրի կործանման գործի քննությունը:

Քննիչները եկել են այն եզրահանգման, որ հրթիռակրի կործանման պատճառն անկյունային արագացուցիչների հաղորդիչների սխալ տեղադրվածությունն է եղել: Այն 180 աստիճանով շրջված է տեղադրվել, այսինքն՝ գլխիվայր:

Հիշեցնենք, որ «Պրոտոն M» հրթիռը պայթել է օդում, թռիչքի առաջին իսկ րոպեի ընթացքում:

Ինչպես հաղորդել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, կատարվածի համար պատասխանատու է 4 աշխատակից: Նրանց 3 տարվա ազատազրկում է սպասվում կամ էլ համապատասխան տուգանքի վճարում:

5726 | 0
Facebook