Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահացել է Արծվին Բաղրամյանը

14:41, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
Մահացել է Արծվին Բաղրամյանը
     Այսօր՝ մայիսի 27-ին մահացել է Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը: ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Արծվին Բաղրամյանի լուսանկարը և գրառել. «Այսօր կյանքից հեռացավ Արծվին Բաղրամյանը՝ մեր ավագ ու միևնույն ժամանակ ամենաերիտասարդ ընկերը։ Մարդ, ով մինչև կյանքի ամենավերջին օրը սիրով ու նվիրումով ծառայեց իր երկրին ու պետությանը։ Մարդ, ով կարողացել էր համատեղել անհամատեղելին պրոֆեսիոնալին, պաշտոնյային և շրջապատում հարգանք ու սեր վայելող ընկերոջը։
     Նա այն եզակիներից էր, ում սիրում էին ԲՈԼՈՐԸ։
     Աստված հոգիդ լույս անի, Արծվին ջան»:
7536 | 0
Facebook