Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ես Հայաստանում ինձ զգում էի այնպես, ինչպես իմ տանը». Քիմ Քարդաշյանն իր՝ Հայաստան կատարած այցի տպավորությունների մասին

14:51, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
«Ես Հայաստանում ինձ զգում էի այնպես, ինչպես իմ տանը». Քիմ Քարդաշյանն իր՝ Հայաստան կատարած այցի տպավորությունների մասին

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հյուրընկալվել է «Live! With Kelly & Michael» շուին՝ պատմելու իր բազմաթիվ ճամփորդությունների և դրանց նախապատրաստվելու մասին:

Քարդաշյանը շոուի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստան կատարած այցին և իր փոքրիկ դստերը՝ Նորթին Երուսաղեմի հայկական եկեղեցում մկրտելուն՝ այդ ամենն անվանելով սուրբ իրադարձություն իր կյանքում:

«Իմ ծնողները և տատերն ու պապերը երբեք չեն եղել Հայաստանում, բայց նրանք իրենց կյանքի ողջ ընթացքում խոսել են այդ մասին: Եվ այն փաստը, որ ես կարողացա գնալ Հայաստան, իմ ամուսնու, դստեր, քրոջ և զարմուհիների հետ, որ ես իմ երեխային հայերեն բառեր էի սովորեցնում, հայկական ուտեստներ փորձում, պարզապես հրաշալի էր: Հայաստանում ինձ զգում էի այնպես, ինչպես իմ տանը, ես երբեք ինձ այդքան լավ չէի զգացել»,- նշել է Քիմը:
     Հաղորդավարներն այնուհետև խնդրել են Քիմին խոսել Քանյեի՝ հայաստանյան ցնցող համերգի մասին, որին ի պատասխան հայազգի հեռուստաաստղը նշել է. «Նա ինձ գիշերն արթնացրեց, մոտավորապես ժամը 11-ին, և տեղեկացրեց, որ ցանկանում է համերգ տալ: Մենք այդ մասին գրեցինք «Թվիթերում» և չէինք պատկերացնում, որ մոտ 30 րոպե անց 5 հազար մարդ կհավաքվի: Դա իսկապես խելահեղ քայլ էր ժողովրդի համար, քանի որ նրանց համար Նահանգներից եկած ոչ ոք դեռևս անվճար համերգ չէր տվել: Ժողովուրդն ուրախությունից լացում էր, ես այնքան երջանիկ եմ, որ Քանյեն այդ ամենն արեց նրանց համար: Այնուհետև համերգի ընթացքում նա ցատկեց լիճը և երկրպագուները հետևեցին նրան՝ Քանյեին ավելի մոտ լինելու նպատակով: Այնքան տպավորիչ էր»:

5293 | 1
Facebook