Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լողացատկորդն աշտարակից ցատկելու ժամանակ գլուխը խփել է տրամպլինին

18:33, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
Լողացատկորդն աշտարակից ցատկելու ժամանակ գլուխը խփել է տրամպլինին
     Քլիֆդայվինգ մարզաձևում հանդես եկող ամերիկացի մարզիկ Սթիվ Լոբուեն քիչ է մնացել ողբերգության զոհ դառնա։ Ֆրանսիական Լյա Ռոշելում հանդես գալու ընթացքում 90 ֆուտ բարձրությամբ աշտարակից ցատկելու ժամանակ նա գլուխը խփել է տրամպլինին։ Նշենք, որ նրա ելույթին ներկա է եղել 75 հազար հանդիսական։ Թռիչքից հետո երեք փրկարարներ նրան ջրում առաջին բուժօգնությունն են ցույց տվել։ Արդյունքում, մարզիկը վնասել է ձախ աչքի վերևի հատվածը, բայց կարողացել է ինքնուրույն լքել մրցատեղին։
9445 | 0
Facebook