Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կ. Անդրեասյան. «Եթե մեր հաշվին ճոխություն վայելելու պատճառով է թանկանում, մարդու իրավունքների խախտում է»

14:01, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
Կ. Անդրեասյան. «Եթե մեր հաշվին ճոխություն վայելելու պատճառով է թանկանում, մարդու իրավունքների խախտում է»
     ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող թանկացման խնդրին, ասել է, որ երկուշաբթի գրություն է ուղարկել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին ու մի շարք հարցադրումներ ներկայացրել: «Ամենակարևոր հարցադրումներից մեկն այն է, որ ըստ օրենքի` կա գործընթաց, որտեղ պետք է լինի հանրային քննարկում, ու ես հարց եմ ուղղել` ի՞նչ ֆորմատով է լինելու, ովքե՞ր են հրավիրվելու, որպեսզի լինի պատշաճ գործընթաց: Միայն գործընթացները ստուգելուց հետո կանդրադառնամ բովանդակայինին: Եթե կան ծախսեր, որոնք չպետք է լինեին, եթե պետական մարմինները պատշաճ չեն ուսումնասիրի, եթե մեր հաշվին ճոխություն վայելելուց է գոյացել այդ գումարը, ու եթե հիմնավորվի, որ արհեստական է, ինչ-որ մարդկանց ճոխամոլության պատճառներով է գինը բարձրացվում, իհարկե կդիտվի որպես մարդու իրավունքների խախտում»,- ասաց ՄԻ պաշտպանը:
2620 | 1
Facebook