Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ օմբուդսմենը` Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ միջադեպի մասին

13:21, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
ՀՀ օմբուդսմենը` Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ միջադեպի մասին
     2014-ի բյուջեի կատարողականի քննարկումից հետո լրագրողները դիմելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին` հարցրել են, թե չի՞ պատրաստվում արդյոք իշխանությունների մոտ բարձրացնել այն հարցը, որ Սյունիքի մարզպետն ու որդին սպառնալիք են դարձել սյունեցիների համար: «Ուրախ եմ, որ բարձրաձայնում եք հուզող հարցերը, իսկ այն հարցերը, որ ես եմ բարձրաձայնում իմ գրություններում ու նաև հրապարակային, տեղյակ եք: Գիտեք, որ ստացել եմ տուժողների ծնողի դիմումն ու իմ հարցերն եմ ուղղել իրավապահ համակարգին: Ձեր բարձրացրած հարցերն իմ իրավասություններից դուրս են: Իսկ ինչ վերաբերում է` արդյոք կպատժվե՞ն միջադեպի բոլոր մեղավորները, որի արդյունքում երիտասարդ տղան տեսողության լուրջ խնդիր է ստացել, մենք զբաղվում ենք ու հետևողական ենք լինելու»,- ասաց օմբուդսմենը:
5327 | 1
Facebook