Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ս. Հարությունյան. «ՀԷՑ-ի մանտյորները, որոնք անձրևին, քամուն աշխատում են, մաքսիմում 100 հազար դրամ են ստանում, իսկ ղեկավարությունը` միլիոններ»

12:43, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
Ս. Հարությունյան. «ՀԷՑ-ի մանտյորները, որոնք անձրևին, քամուն աշխատում են, մաքսիմում 100 հազար դրամ են ստանում, իսկ ղեկավարությունը` միլիոններ»
     «Ալյանս» կուսակցությունն էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված հարցումներ է ուղարկել պատկան մարմիններին` այդ թվում ՀԷՑ-ին և ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությանը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ալյանս»-ի փոխնախագահ, փորձագետ Սարգիս Հարությունյանը: «Աղքատության նման պայմաններում չի կարելի թույլատրել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում, որովհետև դա հղի է անկանխատեսելի հետևանքներով թե՛ հասարակության, թե՛ տնտեսության, թե՛ պետության համար: Հարությունյանի խոսքով ՀԷՑ-ի կողմից մեկ տարի առաջ էլ բարձրացվեց էլեկտրաէներգիայի սակագինը` պատճառաբանվելով, որ համակարգը վնասներով է աշխատում: «Եթե էներգետիկայի նախարարը արտաբերում է «գողություն» եզրույթը, և եթե արտաբերելով` ստել է, պետք է վաղուց հրաժարական տված լիներ, իսկ եթե չի ստել, ապա պետք է գողության մասով հետաքննություն կազմակերպվեր: Մենք պահանջում և դիմում ենք դատախազին, որ նախարարի հայտարությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդում և սկսի հետաքննությունը»,- ասաց նա: Կմասնակցի՞ կուսակցությունն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ անցկացվող այսօրվա հանրահավաքին, թե՞ ոչ, պատասխանեց, որ թեև կուսակցության նախագահն այնտեղ չի լինի, բայց կլինեն ներկայացուցիչներ և իր գլխավորությամբ կմասնակցեն հանրահավաքին: «Միայն մի բան կասեմ, որ ամեն ինչ ամենաթողության մթնոլորտում է արվում: Ամեն ինչ ցույց է տալիս, որ ՀԷՑ-ում չարաշահումներ կան, ինչն ակնհայտ է… Մանտյորները, որոնք անձրևին, քամուն աշխատում են` չխնայելով իրենց, մաքսիմում 100 հազար դրամ են ստանում, իսկ ղեկավարությունը` միլիոններ, որտեղի՞ց այդ գումարները»,- ասաց նա` նշելով, որ մասնաճյուղի տնօրեններ կան, որոնք 5-10 տարուց ավելի աշխատում են որպես տնօրեններ և այդտեղից էլ երևի թոշակի կգնան: Ս. Հարությունյանի խոսքով, արդյունք ունենալու համար Հայաստանում պետք է ձևավորվի քաղաքացիական հասարակություն. «Եթե համախմբվեն և միասնական պայքար իրականացնեն, միանշանակ դա կպսակվի հաղթանակով»,- հավելեց բանախոսը:
3809 | 1
Facebook