Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օբաման մեղադրել է Ռուսաստանին՝ Ուկրաինայի հանդեպ աճող ագրեսիայի համար

12:33, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
Օբաման մեղադրել է Ռուսաստանին՝ Ուկրաինայի հանդեպ աճող ագրեսիայի համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեղադրել է Ռուսաստանին՝ նշելով, որ այն ավելի ու ավելի ագրեսիվ դիրքորոշում է որդեգրում Ուկրաինայի հանդեպ: Այդ մասին Օբաման հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգերի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Քաղաքական երկու գործիչներն էլ շեշտել են, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է աջակցել Կիևին ու անելու է ամեն ինչ, որ կողմերն առաջնորդվեն Մինսկի համաձայնագրով, որն ըստ Ստոլտենբերգերի՝ դեպի խաղաղություն տանող միակ ուղին է:

Կրեմլում էլ հայտարաել են, որ Օբամայի կողմից արված այս վերջին հայտարարության տեքստում ոչ մի նոր բան չի ասվել: «Ռուսաստանյան իշխանություննները բազմիցս արձագանքել են նման հայտարարություններին, այդ իսկ պատճառով նոր արձագանք տալու անհրաժեշտություն մենք չենք տեսնում»,- լրագորղներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

7090 | 0
Facebook