Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ օմբուդսմեն. «Շուտով հունիսի մեկն է. առաջարկում եմ գեղեցիկ շնորհավորանքներից բացի մտածել վատ պայմաններում ապրող երեխաների մասին»

11:21, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
ՀՀ օմբուդսմեն. «Շուտով հունիսի մեկն է. առաջարկում եմ գեղեցիկ շնորհավորանքներից բացի մտածել վատ պայմաններում ապրող երեխաների մասին»
     «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն ու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2014-ին մոնիթորինգ են իրականացրել` մուրացկան երեխաների խնդիրների հետ կապված ու հոլովակ նկարահանել, որտեղ նշվում է, որ մուրացկան երեխաներին գումար տալով` խաչ են քաշում նրանց ճակատագրի վրա: «Ակցիան որքանով տեղ հասավ, լուսաբանվեց` չգիտեմ, քանի որ եթերավճարն այնքան թանկ է, որ չենք կարողանում ցուցադրել, միայն սոցցանցերում է շրջանառվում: Հոլովակից հետո մարդիկ ահազանգում էին մեզ, որ փողոցում տեսել են մուրացիկ երեխաների, մենք էլ, համագործակցելով քաղաքապետարանի, ոստիկանության ու սոցապ նախարարության հետ, կարողացել ենք նրանց հարցը լուծել»,- ասաց ՀՀ օմբուդսմենը` դիմելով ոչ միայն բյուջեի կատարողականի քննարկմանը ներկա պատգամավորներին, այլև բոլոր պաշտոնյաներին. «Գալիս է հունիսի 1-ը` երեխաների իրավունքների պաշտպանության օրը: Գեղեցիկ շնորհավորանքներից բացի առաջարկում եմ մտածել վատ պայմաններում ապրող երեխաների մասին»,- նշեց Կարեն Անդրեասյանը:
3260 | 2
Facebook