Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կարեն Անդրեասյան. «Հետադիմական հայացքներով որոշ տղամարդիկ կարծում են, որ կնոջն ու երեխային ծեծելն ազգային արժեքներից է»

11:00, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
Կարեն Անդրեասյան. «Հետադիմական հայացքներով որոշ տղամարդիկ կարծում են, որ կնոջն ու երեխային ծեծելն ազգային արժեքներից է»
     «ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն իր զեկույցում անդրադարձել էր նաև ՀՀ-ում ընտանեկան բռնության թեմային: Վերջին անգամ նա ինձ հարցրել էր` Ձեր օմբուդսմենն ստանո՞ւմ է կանչեր` ընտանեկան բռնությունների հետ կապված, քանի՞ տոկոս են կազմում դրանք: Ես չունեի տեղեկատվություն, ուստի կխնդրեմ` ներկայացնել»,- 2014-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ դիմելով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին` հարցրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Գիտեք, որ դա թաքնված է տեղի ունենում հասարակություններում: Մենք 2014-ին 10 ահազանգ ունեցել ենք, բաց արագ արձագանքմամբ չեն լուծվում նման խնդիրները, քանի որ անմիջապես են լինում: Ունենք իրավապաշտպան, որը հանդիպում է կողմերի հետ: Ցավոք, կան մարդիկ, ովքեր համարում են, որ ծեծելն ազգային արժեքներից է ու դրա դեմ պայքարելը` սխալ միջամտություն: Չգիտեմ` նրանք որտե՞ղ են տեսել արժեքների մեջ լինի երեխային կամ կնոջը ծեծելը, բայց առանձին հետադիմական հայացքներ ունեցողներ փորձում են դրա մեջ` ընտանիք քանդելու գործոններ տեսնել»,- ասաց Կ. Անդրեասյանը:
2729 | 2
Facebook