Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ հրաձիգները կմասնակցեն աշխարհի գավաթին

20:43, երեքշաբթի, 26 մայիսի, 2015 թ.
Հայ հրաձիգները կմասնակցեն աշխարհի գավաթին
     Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 26-ից հունիսի 2-ը տեղի կունենա Աշխարհի գավաթի մրցումներին, որին մասնակցելու համար այսօր հայ հրաձգներից 2-ը մեկնել են Մյունխեն: Ընդհանուր թվով Հայաստանը կներկայացնի 4 մարզիկ` Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Բերյանը, ինչպես նաև Գերմանիայում բնակվող Իրինա (Աղաջանյան) և Քրիստիան Լաուեր ամուսինները: Նրանք բոլորն էլ հանդես կգան գնդակային հրաձգության հրացան ձևում: Հայ մարզիկները Աշխարհի գավաթին կմասնակցեն Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ: 19-ամյա Սուրենն ու Հրաչն ուժերը կչափեն մեծահասակների պայքարում: Մյունխենում խաղարկվում են Ռիո 2016-ի ուղեգրեր: Յուրաքանչյուր վարժությունում առաջատար եռյակն արժանանում է ուղեգրի, սակայն եթե առաջատարներն արդեն իսկ ունենում են ուղեգիր, ապա այն բաժին է հասնում հաջորդողներին: Մեր մարզիկները մրցելույթները կսկսեն մայիսի 28-ից:
2646 | 0
Facebook