Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խավին կարող է հանդես գալ ՊՍԺ-ում

00:47, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
Խավին կարող է հանդես գալ ՊՍԺ-ում
     Ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավի Էրնանդեսի ծառայություններով։ Ակումբի ղեկավարությունը որոշ ժամանակ մտածում էր Խավիին՝ քաթարական «Ալ Սադա»-ից վարձավճարով վերցնելու հարցի շուրջ, որտեղ Խավին մտադիր է շարունակել կարիերան։ 35-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնագիրը նախատեսված կլինի 1 տարվա համար։ Նշենք, որ քաթարական ակումբի նախագահը Քաթարի էմիր Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հարազատ եղբայրն է։ Ավելացնենք, որ էմիրը հանդիսանում է ՊՍԺ-ի փաստացի սեփականատերը։
     Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ի կազմում Խավին 2014/15 մրցաշրջանում անց է կացրել 31 հանդիպում՝ հեղինակելով 2 գնդակ և 9 գոլային փոխանցում։
7510 | 2
Facebook