Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մամեդյարովը չի բացառում Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամակցությունը, եթե լուծվի ԼՂ հարցը

17:23, երեքշաբթի, 26 մայիսի, 2015 թ.
Մամեդյարովը չի բացառում Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամակցությունը, եթե լուծվի ԼՂ հարցը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հարցազրույց է տվել ռուսական «Վեստի 24» հեռուստաալիքին, որի ընթացքում խոսել է Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությանը հնարավոր անդամակցման հարցի մասին: Նա նշել է, որ չի բացառում իր երկրի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալը, բայց միայն այն դեպքում, երբ լուծվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը: «Եվրասիական տնտեսական միության մեծ բաղկացուցիչ մաս է Մաքսային միությունը. բռնազավթված տարածքների առկայությունը մեզ թույլ չի տալիս Հայաստանի հետ համագոյակցել միասնական Մաքսային միության շրջանակում»,- հայտարարել է Մամեդյարովը:- Եթե Հայաստանը դուրս բերի իր զորքերը, բացվեն սահմանները, եթե կարգավորվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունները, ապա… երբե՛ք մի՛ ասա՝ երբե՛ք»:
     Մամեդյարովը նշել է նաև, որ լավատեսորեն է վերաբերվում շփման եզրեր գտնելու հնարավորությանը: «Կարևոր է, որ բանակը վերադառնա զորանոց, այլ ոչ թե խրամատ»:

2853 | 0
Facebook