Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անորեքսիա՝ 18 կգ կշռող 37-ամյա կնոջ դատավճիռը

22:13, երեքշաբթի, 26 մայիսի, 2015 թ.
Անորեքսիա՝ 18 կգ կշռող 37-ամյա կնոջ դատավճիռը

Դեռ 10 տարի առաջ Կալիֆորնիայում ապրող Ռեյչել Ֆարրախը կշռել է 57 կգ: Սակայն երբ նրան հեռացրել են աշխատանքից, նա սկսել է ծանր դեպրեսիայի պատճառով անդադար նիհարել: Դեռ 2014-ին Ռեյչելը կարողացել է գոնե ինքնուրույն քայլել, սակայն այժմ նա կշռում է 18 կգ, անկարող է անգամ կանգնել սեփական ոտքերի վրա, և որ ամենասարսափելին է՝ բժիշկները հրաժարվում են նրան օգնել: Նրանք պատճառաբանում են, որ Ռեյչելին այլևս ոչինչ չի օգնի, իսկ բժշկական ցանկացած միջամտություն կհանգեցնի անխուսափելի մահվան:

Ռեյչելն այժմ անկողնային հիվանդ է, նրան խնամում է ամուսինն, ով ստիպված է եղել լքել աշխատանքը:

ԱՄՆ-ում միայն մի հիվանդանոց կա, որը դեռ կարող է փրկել Ռեյչելին, սակայն դա կարժենա 100 հազար դոլար: Ռեյչելի անվամբ բացված ֆոնդին արդեն փոխանցվել է 137 հազար դոլար, առաջիկայում նա կսկսի բուժման կուրսն, իսկ մինչ այդ Ռեյչելը խորհուրդ է տալիս բոլորին՝ չհասցնել իրենց օրգանիզմն անորեքսիայի սարսափելի վիճակին:

25217 | 0
Facebook