Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Coca Cola»-ի աշխատակիցը ձերբակալվել է` ԻՊ շարքերին հարելու պատճառով

17:43, երեքշաբթի, 26 մայիսի, 2015 թ.
«Coca Cola»-ի աշխատակիցը ձերբակալվել է` ԻՊ շարքերին հարելու պատճառով

Բանգլադեշի իրավապահ մարմինները ձերբակալել են «Coca Cola»-ի տեղի գրասենյակի աշխատակիցներից Ամինուլ Իսլամ Բեյգին: Ինչպես հաղորդում է «Բլումբերգ»-ը, «Coca Cola»-ի աշխատակիցը ձերբակալվել է՝ ԻՊ շարքերին հարելու մեղադրանքով: Պարզվել է՝ 38-ամյա Բեյգն արդեն երկար ժամանակ գլխավորելիս է եղել Բանգլադեշում գործող ԻՊ զինյալների խումբը:

Աղբյուրը նշում է, որ Բեյգի հետ ձերբակալվել է ևս մեկ անձ՝ 30-ամյա Սակիբ բին Քամալն, ով աշխատել է որպես ուսուցիչ:

«Coca Cola» ընկերությունը ոստիկանությանն ուղղված էլէկտորնային հաղորդագրության միջոցով հաստատել է, որ Բեյգն իրենց ընկերության աշխատակիցն է և խոստացել է ամեն կերպ աջակցել դեպքի հետաքննությանը:

Հաղորդվում է նաև, որ անցած տարվա ընթացքում ոստիկանությունը Բանգլադեշում ԻՊ շարքերին հարելու կասկածանքով արդեն 14 մարդ է ձերբակալել:

6829 | 0
Facebook