Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ն. Փաշինյան. «Առաջին սորտի պաշտոնյաները չեն գալիս նման քննարկումների»

15:50, երեքշաբթի, 26 մայիսի, 2015 թ.
Ն. Փաշինյան. «Առաջին սորտի պաշտոնյաները չեն գալիս նման քննարկումների»
     Բյուջե 2014-ի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այսօր կրկին հետաքրքրվեց, թե ինչո՞ւ քննարկմանը ներկա չեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: «Էլի դահլիճում չեմ տեսնում նրանց: Անցյալ տարի էլ հարցը բարձրացրի: Էլի կարևոր գործերով ո՞ւր են գնացել: Սա անհարգալից վերաբերմունք է իրենց գործընկերների նկատմամբ, որովհետև այստեղ կան մարզպետներ, որ ամեն տարի պարտաճանաչ ներկայանում են ու քննարկումներին մասնակցում: Եթե էդ երկու պաշտոնյաները չակերտավոր զբաղված են, ես առանց չակերտների եմ զբաղված ու չեմ կարող քննարկմանը մասնակցել: ԱԺ ղեկավարությանը կոչ եմ անում ապահովել նրանց մասնակցությունը, այլապես ստացվում է, կներեք, որ որ ՀՀ-ում կան առաջին և երկրորդ սորտի պաշտոնյաներ ու առաջինները չեն գալիս այսպիսի քննարկումների` համարելով, որ դա իրենց պատվից ցածր է»,- ասաց Փաշինյանը:
3956 | 6
Facebook