Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եվրոպական խաղերը Բաքվի սեփականությունը չեն. Հայաստանը Ադրբեջանում կներկայանա 53 հոգանոց պատվիրակությամբ

15:40, երեքշաբթի, 26 մայիսի, 2015 թ.
Եվրոպական խաղերը Բաքվի սեփականությունը չեն. Հայաստանը Ադրբեջանում կներկայանա 53 հոգանոց պատվիրակությամբ
     ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակվեց Բաքու մեկնող մարզիկների վերջնական կազմը։ Ռոստոմյանը նշեց, որ անվտանգության բոլոր երաշխիքները ստացել են և մեկնում են Բաքու։ «ՀԱՕԿ-ի որշումը զուտ մարզական է։ Ինչպես օրեր առաջ հայտարարեց Պատրիկ Հիկեն՝ սպորտը հաղթեց քաղաքականությանը։ Ինչ վերաբերում է մեզ՝ ընդանուր առմամբ ոչ մեկին հաճելի չէ Բաքու գնալ։ Ես այդպիսի հայ չեմ ճանաչում, որ երազում է գնալ այնտեղ։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Ունենք որոշում, որ խաղերը այդտեղ են անցկացելու։ Սա Բաքվի սեփականությունը չէ։ Սա Եվրոպական խաղերն են։ Մեկուսանալ մարզական կարևորագույն միջոցառումներից մեկից պետք չէ»,- ասաց Ռոստոմյանը։ ՄԱՄՈւԼ․am-ի թղթակցի հարցին, թե ինչ վերաբերմունք ունեն մարզիկների ծնողներն իրենց երեխաների՝ Բաքու մեկնելուն, Ռոստոմյանը պատասխանեց․ «Ես ծնողների հետ չեմ հանդիպել։ Այստեղ բոլորը հասուն երիտասարդներ են։ Իհարկե, հնարավոր է, իրենց տանը ինչ-որ քննարկումներ եղել են, բայց ինձ ոչ մի բան չի ասվել։ Բողոքներ չեն եղել։ Եթե բոլոքներ լինեին, առաջինը լրագրողները կիմանային»։ Ռոստոմյանն անդրադարձավ նաև կազմում մի շարք ուժեղ մարզիկների բացակայությանը․ «Եթե խոսքը գնում է Ալեքսանյանի և Ջուլֆալակյանի չմասնակցելուն, հարցը ուղղեք նրանց։ Ես հպարտություն կապրեի իրենց մասնակցությամբ։ Ես ձեզնից շատ էի ցանկանում, որ նրանք մեկնեն, սակայն․․․»։ Խոսակցություններ կային, որ մեր պատվիրակությունը չի մասնակցելու շքերթին։ Ռոստամյանը, սակայն, հերքեց դա․ «Պատվիրակությունը մասնակցելու է, ես եմ տանելու դրոշը։ Շքերթին մասնակցողների անունները պարզ կդառնան ավելի ուշ»։ Խոսելով ակնկալիքների մասին՝ Ռոստոմյանը նշեց․ «Մեզ համար զուտ մասնակցություն կարգախոսը չէր աշխատում սկզբնական որոշում կար, որ մասնակցեն միայն հաղթելու մեծ հավակնություն ունեցողները։ Գնում ենք հաջող մասնակցելու համար։ Յուրաքանչյուր մեդալը մեզ համար հաղթանակի մեդալ է։ Բաքվում՝ ծանր իրավիճակում, ամեն մեկնողը հերոս մարդ է։ Պետք է քաջալերենք նրանց։ Բոլոր նախադրյալները կան, որ մեդալներ կունենանք»։ Խոսելով Բաքվում մեր մարզիկներին սպասող սահմանափակումների մասին՝ Ռոստոմյանը նշեց։ «Որևէ սահմանափակում չկա, կոմունիկացիոն ոչ մի խնդիր չի լինելու։ Պատվիրակության 53 հոգանոց կազմը ոչ մի խնդիր չի ունենա»։
Ադրբեջան մեկնող հայ մարզիկների կազմը
Ադրբեջան մեկնող հայ մարզիկների կազմը
2771 | 4
Facebook