Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը գործարարներին խորհուրդ է տվել հնարավորինս շուտ օգուտներ քաղել ռուբլու փոխարժեքի անկումից

16:11, երեքշաբթի, 26 մայիսի, 2015 թ.
Պուտինը գործարարներին խորհուրդ է տվել հնարավորինս շուտ օգուտներ քաղել ռուբլու փոխարժեքի անկումից

Ռուբլու փոխարժեքի ներկայիս վիճակից պետք է հնարավորինս շուտ օգուտ քաղել, քանի որ դա անվերջ չի շարունակվելու: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, նման խորհուրդով հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ նրա՝ արժութային շուկայի ներկայիս իրավիճակը «մի շարք հնարավորություններ է ընձեռում, որպեսզի ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային մակարդակով նոր նշաձողեր առնվեն սեփական վերահսկողության ներքո»: «Սակայն պետք է գիտակցել, որ նման հնարավորությունները կարող են սահմանափակվել ժամանակի մեջ, դրանցից պետք է օգտվել գրագետ կերպով և հնարավորինս արագ ժամկետում ներդնել այն ոչ ապրանքային արտահանման ու ներքին շուկայի ինտենսիվ զարգացման համար»,- ասել է Պուտինը:

Նա նաև հավելել է, որ Արևմտյան որոշ գործընկերներ կարող են «ուշքի գալ» ու կասեցնել հակառուսական պատժամիջոցները, հետևաբար ռուսական ընկերությունները պետք է պատրաստ լինեն նման զարգացումներին:

5304 | 0
Facebook