Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուելսում բացվել է աշխարհի ամենամեծ ստորգետնյա ատրակցիոնը

16:22, երեքշաբթի, 26 մայիսի, 2015 թ.
Ուելսում բացվել է աշխարհի ամենամեծ ստորգետնյա ատրակցիոնը

Հյուսիային Ուելսում վերջերս բացվել է աշխարհում ամենից մեծ ստորջրյա ատրակցիոնը: Ինչպես հաղորդում է «Գարդիան»-ը, մոտ 12 ամսում կառուցված այդ ատրակցիոնը 10 մալուխային գիծ ունի: Այն հնարավորություն է տալիս մարդկանց ստորջրյա աշխարհում շրջել 5 քարանձավներով, որոնցից մի քանիսն այնքան մեծ են, որ կտեղավորեն մինչև 75 երկհարկանի ավտոբուս:

Աղբյուրը նշում է, որ ատրակցիոնը բաց է տասը տարեկան և ավելի մեծ երեխաների համար: Ատրակցիոնով շրջելը տևում է մոտ 3 ժամ:

Առաջին մարդը, ով փորձարկել է ատրակցիոնը, լեռնագնաց Էրիկ Ջոնսն է եղել, ով նշել է, որ անչափ տպավորված է այդ զգացողությունից, և այն հիանալի միջոց է արկածախնդիր կյանքը նախընտրողների համար:
4830 | 0
Facebook