Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպիսին են լինելու ապագայի քաղաքները

19:03, երեքշաբթի, 26 մայիսի, 2015 թ.
Ինչպիսին են լինելու ապագայի քաղաքները

Առաջատար ճարտարապետներն ու ինժեներները ստեծել են ապագայի քաղաքների մոդելը: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, «Westminster» համալսարանի փորձագետների կանխատեսումներով, քաղաքները 100 տարի անց նմանվելու են ծովերում կամ օվկիանոսներում լողացող կղզիների:

Աղբյուրը նշում է, որ փորձագետներն ապագայի քաղաքները պատկերել են 3D տպիչի միջոցով կառուցված տներով ու շինություններով և դեպի երկինք խոյացող ճանապարհներով: Նրանց կարծիքով՝ այդ քաղաքներում գերակշռելու են նաև ստորջրյա մարզադահլիճները, դեպի երկինք խոյացող երկնաքերերը, որոնց վերին հատվածում աճեցրած մարգագետիններում էլ արածելու են ընտանի կենդանիները: Վերջինների կարծիքով՝ 100 տարի անց գիտությունն այնքան է զարգացած լինելու, որ մադիկ օգտագործելու են տիեզերակայանները՝ դեպի Մարս կամ դեպի Լուսին պարբերական ճամփորդություններ իրականացնելու համար:
10001 | 0
Facebook