Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերձմոսկովյան Լյուբերցիում ոստիկանը գլխատել է հարևանի ողջ ընտանիքը

14:00, երեքշաբթի, 26 մայիսի, 2015 թ.
Մերձմոսկովյան Լյուբերցիում ոստիկանը գլխատել է հարևանի ողջ ընտանիքը

Մերձմոսկովյան Լյուբերցի քաղաքում ձերբակալվել է ոստիկանության աշխատակից Միխայիլ Դրոննիկն, ով կասկածվում է իր 3 հարևանների սպանության համար:

«ՏԱՍՍ»-ը հայտնում է, որ զոհերի՝ 1972թ. ծնված տղամարդու, 2008թ. ծնված երեխայի և անձը չբացահայտված կնոջ անդամահատված մարմինները հատնաբերվել են երկուշաբթի օրը:

Հարուցվել է քրեական գործ: Հաղորդվում է, որ կտրված գլուխները ոստիկանը տեղափոխել է տարբեր վայրեր: Մեկը իրավապահները գտել են ակվարիումի մեջ, 2-րդը՝ դույլի, 3-րդը՝ սառնարանի: Հատկանշական է, որ նա անգամ չի փորձել փախչել հանցանքի վայրից, այլ նստել է հանրակացարանի հարևան սենյակում:

«ՌՍՆ»-ի փոխանցմամբ՝ հարևանների հետ Դրոննիկը կենացաղային վեճերի պատճառով լարված հարաբերություններ է ունեցել:

Նախնական տվյալներով՝ հենց նման վեճերից մեկն էլ դարձել է ամբողջ ընտանիքի դաժան սպանության պատճառ: Հետաքննության տվյալներով՝ այժմ ոստիկանը ոչ ադեկվատ վիճակում է և ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի փորձաքննության:

Կասկածյալը հայտնել է, որ իր հարևանը նախկինում դատապարտված է եղել ու իրեն հաճախ է վիրավորել: Նմանատիպ վեճերից մեկի ժամանակ ամուսինն ու կինը դանակով հարձակվել են իր վրա, և իր մոտ ենթագիտակցորեն ակտիվացել են դեսանտային ունակություններն, ու ինքը պաշտպանվել է: Իսկ երեխային սպանել է արդեն աֆեկտի մեջ:

Հարևաններն էլ ասել են, որ սպանդի ենթարկված ընտանիքը շատ խաղաղասեր է եղել, թեև կինը ալկոհոլիկ է եղել:

9799 | 2
Facebook