Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՀ նախկին վարչապետը 1 մլն դոլարի տոկոսով փող է տվել. «ՀԺ»

10:10, երեքշաբթի, 26 մայիսի, 2015 թ.
ՀՀ նախկին վարչապետը 1 մլն դոլարի տոկոսով փող է տվել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի նախկին վարչապետ, 2014 թվականի հունիսին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Տիգրան Սարգսյանը նախորդ տարի 550 հազար դոլարի չափով տոկոսով փող է տվել՝ այդպիսով, իր փոխառությունների չափը հասցնելով 1 մլն դոլարի: Դեսպանի հայտարարագրած դրամական միջոցներն, ի տարբերություն փոխառության, խղճուկ թիվ են կազմում՝ 2,5 մլն դրամ: Տիգրան Սարգսյանի՝ դեսպանի կես տարվա աշխատավարձը կազմել է 26 հազար 124 ամերիկյան դոլար: Սարգսյանը մոտ 30 մլն դրամի չափով եկամուտներ է ունեցել փոխառություններից ստացված տոկոսներից:
     Դեսպանի կինը՝ Գոհար Սարգսյանը, նախորդ տարի 12,3 մլն դրամ արժեքով առանձնատուն ու 70 հազար դոլար արժեքով «BMW X5 X35D» մակնիշի ավտոմեքենա է գնել: Տիկին Սարգսյանը, իր հերթին, 12 հազար 85 դոլարի չափով տոկոսով փող է տվել իր փոխառությունները հասցնելով 161 հազա 960 դոլարի: Տիկինը հայտարարագրել է 30 հազար ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ»:
     Մանրամասները` թերթի համարում:

4803 | 2
Facebook