Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բլատերը կա՛մ հիմար է, կա՛մ գող․ Մարադոնա

22:43, երկուշաբթի, 25 մայիսի, 2015 թ.
Բլատերը կա՛մ հիմար է, կա՛մ գող․ Մարադոնա
     Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Դիեգո Մարադոնան քննադատել է ՖԻՖԱ-ն, մասնավորապես կառույցի նախագահ Յոզեֆ Բլատերին։
«Վերջին շրջանում ֆուտբոլը փոխվել է, սակայն դեպի վատը։ ՖԻՖԱ-ն դարձել է կոռուպցիայի հարթակ։ Բլատերի գլխավորությամբ կազմակերպությունը թյուրիմացության տպավորություն է թողնում։ Գիտեմ, որ շատերը Բլատերին համեմատում են ծեր մաֆիոզի հետ, ով միշտ, անհասկանալի կերպ, կարողանում է զերծ մնալ բանտարկումից։ Նա տպավորություն է ստեղծում, որ պայքարում է ռասիզմի դեմ և առաջ է տանում մանկական և կանանց ֆուտբոլը։ Նա շրջապատել է իրեն տարբեր հանցագործներով, ովքեր անընդհատ իրենց գրպանները լցնում են փողով։ ՖԻՖԱ-ն ֆինանսական կորուստներ է կրում, բոլորը կաշառք են վերցնում։ Իսկ Բլատերն ասում է, որ ոչինչ չգիտի։ Նա կա՛մ հիմար է, կա՛մ գող։ Մեզ պետք է երիտասարդ և կրեատիվ նախագահ։ Բոլորը ցանկանում են, որ ֆուտբոլը վերադառնա»,- ասել է Մարադոնան։
Հիշեցնենք, որ Բլատերն առաջադրել է իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար 5-րդ անգամ։ Շվեյցարացին կառույցի նախագահ է դարձել 1998 թվականին։
Նշենք, որ ընտրությունները կկայանան մայիսի 29-ին։ Բլատերի միակ հակառակորդը Հորդանանի արքայազն Ալի Ալ Հուսեյնն է։
8040 | 0
Facebook