Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հետխորհրդային ամենադժբախտ ու ամենաերջանիկ երկրները

18:45, երկուշաբթի, 25 մայիսի, 2015 թ.
Հետխորհրդային ամենադժբախտ ու ամենաերջանիկ երկրները

Վերջերս ՄԱԿ-ի առաջադրանքով «Գելափ» ինստիտուտը հրապարակել է երջանկության միջազգային ինդեքսը: 158 երկրներում բնակչության երջանկության ցուցանիշը կազմելիս հաշվի է առնվել բնակչության բարեկեցության ընդհանուր մակարդակը, կյանքի պայմանները, զբաղվածության մակարդակը, սոցիալական ծառայությունների մակարդակը, ազատությունը որոշումներ կայացնելիս, բնակիչների առատաձեռնությունը ու վերջին 3 տարիներին կաշառակերության մասշտաբները: Ըստ հաշվետվության՝ հետխորհրդային երկրներից ամենադժբախտը ճանաչվել է Վրաստանը: Այնտեղ երջանկության ինդեքսը հավասար է 4,297-ի: Վրաստանը 158 երկրների ցանկում 130-րդն է:

Դժբախտության ցուցանիշով Վրաստանից հետո 2-րդը Հայաստանն է (երջանկության ինդեքսով 14-րդ տեղը հետխորհրդային երկրներում: Երջանկության ինդեքսը մեր երկրում հավասար է 4,350-ի՝ 127-րդ տեղը 158 երկրների շարքում):

Հետխորհրդային տարածքում դժբախտության ցուցանիշով 3-րդը, երջանկության ցուցանիշով 13-րդը Ուկրաինան է: 158 երկրների շարքում այն 111-րդն է՝ երջանկության 4,681 ինդեքսով:

Նախկին Խորհրդային Միության մյուս երկրներում երջանկության ցուցանիշով 12-րդը Տաջիկստանն է՝ 4,786 ինդեքսով, 11-րդը Լատվիան՝ 5,098 ինդեքսով: 10-րդն Ադրբեջանն է. 5,212 ինդեքսով 158 երկրների շարքում այն 80-րդն է: 9-րդում Ղրղզստանն է, 8-րդում՝ Էստոնիան, 7-րդում Թուրքմենստանը, Ռուսաստանը 6-րդն է՝ 64-րդը 158 երկրների շարքում: Բելառուսը երջանկության ցուցանիշով 5-րդն է, Լիտվան 4-րդը, Ղազախստանը 3-րդը, Մոլդովան՝ 2-րդը:

Հետխորհրդային երկրներից ամենաերջանիկն Ուզբեկստանն է, որ 158 երկրների շարքում երջանկության 6,003 ինդեքսով գտնվում է 44-րդ հորիզոնականում:

6488 | 1
Facebook