Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արգենտինացի ֆուտբոլիստը մահացել է խաղադաշտում

21:33, երկուշաբթի, 25 մայիսի, 2015 թ.
Արգենտինացի ֆուտբոլիստը մահացել է խաղադաշտում
     Արգենտինական «Աթլետիկո Պարանա»-ի պաշտպան Քրիստիան Գոմեսը մահացել է խաղադաշտում։ Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ՝ «Բոկա Ուդինոս»-ի հետ հանդիպման ընթացքում։
Հանդիպման 32-րդ րոպեին ֆուտբոլիստն ընկել է խոտածածկին, և գլխավոր մրցավարը դադարեցրել է հանդիպումը։
«Այս ամենը նման էր ուշագնացության կամ, նույնիսկ, հանկարծակի մահի»,- ասել է «Աթլետիկո Պարանա»-ի պաշտոնական ներկայացուցիչը։
Մարզադաշտում հերթապահող բժիշկները հոսպիտալացրել են 27-ամյա մարզիկին, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել Գոմեսին։
«Պաշտպանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա մահացել է սրտի կաթվածից»,- ասել է արգենտինական ակումբի մենեջերը։
6224 | 0
Facebook