Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Աշխարհում չկա ոչ մի կին, որ կարողանա ինձ հեռացնել Քիմից». Քիմն ու Քանյեն նշել են իրենց ամուսնության տարեդարձը

16:05, երկուշաբթի, 25 մայիսի, 2015 թ.
«Աշխարհում չկա ոչ մի կին, որ կարողանա ինձ հեռացնել Քիմից». Քիմն ու Քանյեն նշել են իրենց ամուսնության տարեդարձը

Հոլիվուդյան հայտնի զույգ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երեկ՝ մայիսի 24-ին, տոնել են իրենց ամուսնության 1 ամյակը:

Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ն, ուղիղ մեկ տարի առաջ հայտնի զույգը Ֆլորենցիայի Ֆորտ Բելվեդեր ամրոցում կազմակերպել էր իր հարսանեկան արարողությունը: Ամեն ինչ այնքան յուրօրինակ և գեղեցիկ ձևով էր արված, որ նույնիսկ հատուկ այդ արարողության համար սպիտակ ծաղիկներով զարդարված պատը երկար մնաց երկրպագուների հիշողություններում:

Քանյե Ուեսթն այդ առիթով հայտնել է, որ այդ ամունությունն իր համար շատ սպասված էր, քանի որ նա երազել էր Քիմին որպես իր կին տեսնել այն վայրկյանից, երբ տեղի էր ունեցել նրանց առաջին հանդիպումը: Իսկ դա եղել է 2004թ. և այդ տասը տարիների ընթացքում Քանյեն ամեն կերպ փորձել է գրավել Քիմի սիրտը, ինչը 37-ամյա ռեփերին այդքան էլ հեշտ չէ տրվել: «Քիմը միշտ էլ իմ երազանքների աղջիկն է եղել: Աշխարհում չկա ոչ մի կին, որ կարողանա ինձ հեռացնել Քիմից»,- ասել է Քանյեն:

Հայտնի զույգի ամուսնության տարեդարձի առիթով երկրպագուները նույնիսկ տեսահոլովակ են պատրաստել, որտեղ ցուցադրվում է նրանց սիրո գեղեցիկ պատմությունը:

11087 | 2
Facebook