Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նրա ծնունդը յուրաքանչյուր երևանցու համար որոշակի տոն է». այսօր Ֆորշի ծննդյան օրն է

14:51, երկուշաբթի, 25 մայիսի, 2015 թ.
«Նրա ծնունդը յուրաքանչյուր երևանցու համար որոշակի տոն է». այսօր Ֆորշի ծննդյան օրն է

«Մեր քաղաքի անբաժանելի մասնիկ Ֆորշի ծնունդը յուրաքանչյուր երևանցու և արվեստագետի համար որոշակի տոն է, իհարկե, եթե բավականին լավ ճանաչում ես նրա ճաշակն ու վերաբերմունքը երաժշտությանը: Ես շատ ուրախ եմ, որ մեր քաղաքում մենք ունենք Ֆորշին: Շատ եմ սիրում նրան, ինձ համար նա ընկեր լինելուց բացի նաև ուսուցիչ է եղել, մեր համատեղ աշխատանքի ընթացքում նրանից շատ բան եմ սովորել»,- ՄԱՄՈՒԼ.am-թղթակցի հետ զրույցում ասաց հեղինակ կատարող, թավջութակահարուհի Արփենիկը:

«Ինչ ուզում է պատահի, նա իր փորձերից երբեք չի ուշանում, մի բան, որ շատ եմ հարգում նրա բնավորության մեջ: Նա միշտ ասում էր` քիչն ավելի շատ է, քչության մեջ այնքա~ն տարածություն ու երաժշտություն կա»,- պատմեց Արփենիկն ու ավելացրեց. «Ուզում եմ, որ նա առողջ լինի, մեզ շատ երգեր նվիրի»:

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Ֆորշը ծնվել է Երևանում, 1967-ի մայիսի 25-ին: Ավարտելով Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում: 1983-ից սկսել է գրել երգեր, իսկ 1994-ին թողարկել է առաջին ալբոմը` «Բարև, իմ սեր», հետագայում` ևս 5 ալբոմ` «Գիշեր», «Խենթ աղջիկ», «Այսպես էլ ապրում ենք», «The Best», «Երևանը մենք ենք»: Աշխատել է «Մետրո» թատրոնում` որպես դերասան և կոմպոզիտոր: Հեղինակել է մի շարք բեմադրությունների երաժշտություններ ու նկարահանվել է ֆիլմերում:

5985 | 1
Facebook