Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Չինաստանում կկառուցվի աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը

19:05, երկուշաբթի, 25 մայիսի, 2015 թ.
Չինաստանում կկառուցվի աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը

Գալիք տարի Չինաստանում կհայտնվի ևս մեկ տեսարժան վայր: Հունան նահանգում կբացվի աշխարհի ամենաերկար ապակյա կամուրջը, որը կունենա 370 մ երկարություն, 6 մ լայնություն իսկ հողի մակերևույթից բարձրությունը կկազմի 400 մ:

Կամուրջն ամբողջովին թափանցիկ կլինի և վեր կխոյանա Չժանցզյանցզե կիրճի վրա: Դրա վրա միաժամանակ կարող է գտնվել 800 մարդ:

Կամուրջի կենտրոնում կլինի նաև հարթակ բանջի-ջամփինգի սիրահարների համար, որը ևս կհայտնվի Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ 60 մետրով ավելի կլինի Macau Tower աշտարակի նմանատիպ հարթակից:

9452 | 2
Facebook