Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոլդովան դադարեցնում է ռուս զինվորների ներկայությունը Մերձդնեստրում

14:05, երկուշաբթի, 25 մայիսի, 2015 թ.
Մոլդովան դադարեցնում է ռուս զինվորների ներկայությունը Մերձդնեստրում

Մոլդովայի իշխանությունները ռուս խաղաղապահներին թույլ չեն տվել հասնել Մերձդնեստր: Տեղի ոստիկանները ձերբակալել են զինծառայողներին, ովքեր պետք է հասնեին ռուսական զորամիավորումների դիրքերին:
     Ուկրաինայի տարածքով Մերձդնեստր հասնելու հնարավորությունից զրկվելուց հետո Քիշինևի օդանավակայանն այդտեղ հասնելու միակ հնարավորությունն է եղել ռուսական խաղաղապահ ուժերի համար: Բայց միայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում Քիշինևի օդանավակայանում 10-յակ ռուս զինծառայողներ են ձերբակալվել ու արտահանձնվել Ռուսաստան: Ըստ «Կոմերսանտ»-ի տվյալների՝ 2014թ. ի վեր Մոլդովայից շուրջ 100 զինծառայող է արտաքսվել Ռուսաստան:

Պաշտոնական Քիշինևը հայտարարել է, որ ռուս խաղաղապահների մուտքը Մերձդնեստր կթույլատրվի միայն այն ժամանակ, երբ այդ մասին հատուկ ծանուցում ներկայացվի 1 ամիս առաջ: Նրանք, ովքեր կփորձեն Մոլդովա ներթափանցել առանց նախազգուշացման, կձերբակալվեն ու կարտասքվեն երկրից:

Մոլդովան Մերձդնեստրում տեղակայված ռուսական փոքրաթիվ զորքին չի ընդունոմ որպես խաղաղապահների ու պահանջում է, որ վերջինները լքեն չճանաչված պետության տարածքը:

4384 | 0
Facebook