«Ինչո՞ւ Վերահսկիչ պալատի նախագահն անձամբ չի գալիս հաշվետվությունները ներկայացնելու, ավանդույթ է դարձել արդեն, որ ՎՊ-ն Ձեր անձով է ներկայացված»,- դիմելով 2014-ի բյուջեի կատարողականի վերաբերյալ ՎՊ եզրակացությունը ներկայացնող Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանին` հարցրեց ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը: Վերջինը նաև հետաքրքրվեց, թե պալատի 2014-ի գործունեության արդյունքում ի՞նչ չափի թերություններ են բացահայտվել, որքա՞ն գումար է վերականգնվել, պալատն ի՞նչ օգուտ է տվել բյուջեին:
«Ես ՎՊ խորհրդի որոշման համաձայն եմ այստեղ, Իշխան Զաքարյանը չէր կարող ներկա լինել ու որոշվեց, որ ես եմ գալու: Ինչ վերաբերում է մյուս հարցին, ասեմ, որ ՎՊ հաշվետվությունը քառօրյայի օրակարգում է, ճիշտ կլինի այդ համատեքստում ներկայացնեիք հարցերը. ես այսօր այլ նյութ եմ զեկուցում»,- նշեց Ավագյանը: